Open news feed Close news feed
A A
Video

«Գումարներն իրար մեջ ուտում են, գործերն էլ՝ փակում» (video)

Իրենց անշարժ գույքից զրկված մի խումբ քաղաքացիներ այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացրին հերթական բողոքի ակցիան։ Նրանք հանդիպում էին պահանջում ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Իր հողերը կորցրած Արմենուհի Հարությունյանն արդեն տասը տարուց ավելի չի կարողանում վերականգնել իր իրավունքները. «Կադաստրային փաստաթուղթը երեք տեսակի չի լինում, բացահայտ խաբեություն է։ Գումարներն իրար մեջ ուտում են, գործերն էլ՝ փակում։ Ո՞ւր է դատախազությունը, ինչո՞վ է զբաղվում, ամոթ չե՞ք անում դուք»։