Օսիպյանը կգա՞ դատարան (video)
Support A1+!«Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները» քրեական գործով ամբաստանյալ Վահե Մկրտչյանը ոստիկանին չի հարվածել. նման ապացույց գոյություն չունի: Այսօր հայտարարեց նրա պաշտպան Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով գործով տուժող ոստիկան Պետրոս Հայրապետյանի այն հայտարարությանը, թե Վահե Մկրտչյանը իրեն հարվածել է ձեռքի փայտով. «Այն լուսանկարը, որը գունավոր կցված է քրեական գործին, ես խնդրեցի ցույց տալ այն դրվագը, որ Վահե Մկրտչյանը հարվածում է։ Նա չկարողացավ ցույց տալ։ 3-րդ լուսանկարը ցույց տվեց, այն դեպքում, երբ մեղադրական եզրակացության մեջ կցված է 4-րդ լուսանկարը, չնայած այդ լուսանկարով էլ որեւէ բան չի ապացուցվում»,- նշեց Հովհաննես Քոչարյանը։ Պաշտպանը կարծում է, որ տուժողի ցուցմունքը հերքվեց հենց գործում առկա ապացույցներով. «Այս պահին միայն ոստիկանության աշխատակցի ցուցմունք է Վահե Մկրտչյանի դեմ, այլ ապացույցները դա չեն ամրագրում»։