A
A
Դիվանագիտական խնդիրները զինվորը լուծում է իր արյան գնով (video)
Support A1+!Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտ Վահան Արծրունին եւ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեցին սահմանում տեղի ունեցող լարվածության մասին. «Երբ պետությունը չունի հստակ դիվանագիտություն, ապա միշտ այդ խնդիրների բեռը ծանրանում է զիվորի ուսերին, ու հենց այդ դիվանագիտական խնդիրները զինվորը լուծում է իր արյան գնով»,--ասաց Վահան Արծրունին, ով սահմանային լարվածությունը կապում է ոչ ճիշտ քաղաքականության հետ։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով դիվերսիոն գործողություններին, ասաց. «Ակնհայտ երեւում է, որ Ադրբեջանը սահմաններում մեզնից մի քանի անգամ շատ է խախտումներ կատարում ու ցույց տալով իր զինվածության հնարավորությունները՝ հաշվի չի առնում նույնիսկ Ռուսաստանին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։