Open news feed Close news feed
A A
Video

ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը (video)

Եվրամիությունը հաստատապես աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այսօր Երևանում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան. «Եվրամիությունը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև դիալոգը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»,- ընդգծեց դեսպանը։