Open news feed Close news feed
A A
Video

Վոլոդյա Ավետիսյանը ազատազրկման դատապարտվեց (video)

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լեւոն Ավետիսյանը հրապարակեց դատավճիռը։ Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց վեց տարվա ազատազրկման, ինչպես նաեւ հօգուտ պետության որոշեց նրանից բռնագանձել 2000 դոլարին համարժեք դրամ։ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ,որը նա չի ընդունում։ Մեղադրողը պահանջել էր ազատամարտիկին դատապարտել 6 տարի եւ 6ամսվա ազատազրկման։