Open news feed Close news feed
A A
Video

Միգրանտների կյանքը հեշտացվում է (video)

Այսուհետ ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կազատվեն 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու պարտականությունից: Նման երկկողմ համաձայնագիր է կնքվել Սոչիում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ: ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի համար սա կարեւոր համաձայնագիր էր. «Եթե մարդն այստեղ աշխատանք չի գտնում ու իր առջեւ խնդիր է դնում մեկնել որեւէ երկիր, առաջին հերթին ՌԴ, աշխատելու ու ընտանիքը պահելու, ապա նրան հետ չի պահի հաշվառվելու, գրանցվելու այդ դժվարությունները: Այսօր ուղղակի լրացուցիչ խոչընդոտները հանվել են` հեշտացնելով միգրանտների կյանքը»: