Open news feed Close news feed
A A
Video

Դիվերսանտները պատասխան են տալու. Սեյրան Օհանյան (video)

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երախտապարտ է լրագրողներին, որ փորձում են միշտ իրեն առաջին գիծ ուղարկել եւ առաջին գծում զինվորի կողքին լինել։ Այս մասին նա հայտարարեց այն ժամանակ, երբ դիվերսիոն խմբին վնասազերծելու հետ կապված հարց հնչեց։ «Ընդ որում հակառակորդի բանակի ղեկավարությունը նաեւ օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին։ Մեր օրենքներին համապատասխան հանցագործություն են կատարել եւ ԼՂՀ իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջ քրեական գործ են հարուցել։ Նրանք պատասխան կտան եւ մեր օրենքների, եւ միջազգային նորմերի պահանջների համաձայն»,-այսօր հայտարարեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել, եւ առաջին գծում լարվածություն ստեղծել։