Open news feed Close news feed
A A
Video

«Մենք մեր զինվորի կողքին ենք» (video)

«Մենք մեր զինվորի կողքին ենք»,- այս խորագրով բարեգործական ծրագիրն իրականացրել է Արարատյան հայրապետական թեմը։ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվել էր նաեւ բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ։ Գումարը բաշխվեց 2004 թ-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների եւ զինված ուժերում երկու եւ ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքների։ Ընդհանուր ծրագրում ներառված էր 302 ընտանիք։ Այսօր հանգանակությունը հանձնվեց Կենտրոն համայնքի 24 ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվեց 350 հազար դրամ, հաշմանդամություն ունեցող զինվորներին՝ 200,000 դրամ, 3 զինծառայող ունեցողներին՝ 180.000 դրամ, իսկ 2 զինծառայող ունեցողներին՝ 100.000 դրամ։