Open news feed Close news feed
A A
Video

Երբ ընտրության առաջ ես կանգնած... (video)

Հուլիսի 6-12-ը Լոնդոն կատարած այցից Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի 7 ներկայացուցիչը գոհ էին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայկական պատվիրակության ղեկավար Թեւան Պողոսյանը նշեց, որ այցի շրջանակներում քննարկվել են թե քաղաքական, թե տնտեսական հարցեր: Բրիտանացիներին խիստ հետաքրքրում է ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ հատկապես վերջին զարգացումները ԵՏՄ եւ ՄՄ անդամագրության շուրջ: Այսօր ԱԺ-ում Լոնդոն կատարած այցից հետո իրենց տպավորությունները կիսեցին հայկական պատվիրակության անդամները: ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատում է՝ ճիշտ է, բրիտանացի գործընկերներն այնքան էլ գոհ չեն ՀՀ ընտրությամբ, սակայն շատ լավ են հասկանում իրավիճակը: Տիկին Աճեմյանը տեղեկացրեց` Լոնդոնում ընդունել են իրենց առաջարկներն ու խոստացել աջակցել. «ՀՀ-ն ունենալով ԼՂ խնդիր, երբեք չի կարող իր շահը չգիտակցել, եւ բոլոր այն քվեարկություններին կամ քննարկումներին, որոնք տեղի են ունենում միջազգային հարթակներում, հենց ելնում է այդ դիրքորոշումից»: