Open news feed Close news feed
A A
Video

4 մրցանակ ԱՄՆ-ից (video)

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը «aactWORLDfest» թատերական միջազգային կինոփառատոնից վերադարձել է 4 գլխավոր մրցանակներով։ «Մայիսին մասնակցել ենք Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Ռադուգա» ոչ մրցութային կինոփառատոնին, որտեղ ունեցել ենք հիանալի ելույթներ, իսկ ահա հունիսին ԱՄՆ-ում անցկացվող միջազգային մրցութային փառատոնի ընթացքում 4 կարևոր մրցանակ ենք ստացել «Լավագույն ներկայացում», «Լավագույն վիզուալ ձևավորում», «Լավագույն ձայնային ձևավորում» անվանակարգերում, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակ, որը 14 երկրներից ստացավ Արգենտինան, Իտալիան և մենք»,- պատմեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: