Քանի կա փողոցից առևտուր անելու պահանջարկ, առաջարկը չի վերանա (video)
Support A1+!«Չի բացառվում, որ հիմա բրուցելոզով հիվանդ կենդանիների միս կա վաճառքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց սննդի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը։ Պարոն Գևորգյանը միանգամից հավելում է՝ խուճապի պետք չէ մատնվել. «Բրուցելոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիների միսը վտանգավոր չէ։ Անհրաժեշտ է հիվանդ կենդանիներին վերացնել, քանի որ հիվանդությունը կարող է փոխանցվել կաթի, մածունի միջոցով, բայց միսը եփվելու դեպքում ամբողջովին դառնում է անվտանգ»։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք բաց վերք ունենալու դեպքում սպառողը հիվանդ կենդանու հում մսի հետ շփվելիս չի՞ կարող վարակվել, սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցը դժվարանում է պատասխանել. «Իմ մասնագիտական գիտելիքներից ելնելով՝ կարող եմ ասել, որ վարակվելու հավանականությունը երևի մեծ չէ»։