A
A
Միգրանտներին վարակում եւ բուժում են ռուսները (video)
Support A1+!Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 3700-ի։ Ամենախոցելի խումբը աշխատանքային միգրանտներն են։ Ռուսաստանում ՄԻԱՎ վարակակիր դարձած հայ միգրանտները կախտորոշվեն ռուսական ֆինանսավորմամբ կլինիկայում։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ժողովրդին այսօր նվիրաբերեց շարժական բուժախտորոշիչ կլինիկա։ Առաջինը կենտրոն մուտք գործեց Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, բայց ոչ թե ախտորոշվելու, այլ այն ուսումնասիրելու համար։ Դեսպանը նաև ցանկանում էր տեղաշարժել կենտրոնը։ Թեև չստացվեց նրա մոտ, բայց գոհ էր։ Ռուսական շարժական կենտրոնը կայցելի մարզեր ու անվճար բժշկական ծառայություն կտրամադրի, մասնավորապես աշխատանքային միգրանտներին, որոնք համարվում են ամենախոցելին։