A
A
«Հասել է հեռավոր Արգենտինա, որ ի՞նչ անի» (video)
Support A1+!Այն, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին անհանգիստ է ու դիվերսիոն հարձակումներ են տեղի ունենում, մեղավորը մեր իշխանություններն են: «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում հայտարարեց «Ժառանգության» վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ մեր իշխանությունները հնարավորություն են տվել Ադրբեջանին շանտաժի լեզվով խոսել մեզ հետ. «Բանն այն է, որ մեր իշխանություններն արտաքին քաղաքականությանը ճոճանակի էֆեկտ են տվել ու հիմա որեւէ լծակ չունեն ազդելու: Բացի այդ, նրանք վասալային կախվածություն ունեն ՌԴ-ից, եւ արդյունքում Ադրբեջանը կարողանում է միջազգային հանրությանը ճնշումներ գործադրելով`իր շահերն առաջ տանել»: