Open news feed Close news feed
A A
Video

Վերահսկողություն չկա (video)

Հայաստանում գրանցված է վաթսունհինգ կրոնական կազմակերպություն, բայց թե քանի չգրանցված կազմակերպություն կա, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը չի կարող ասել։ Նրա խոսքերով՝ կրոնական հարաբերությունների վերաբերյալ օրենսդրական դաշտը բաց է եւ վերահսկողություն չկա։ Այժմ հարցը քննարկվում է Արդարադատության նախարարությունում եւ փորձում են լուծումներ գտնել։ «Մեզ մոտ ընդունված է աղանդ բառը, որը չի ընդունվում կրոնական կազմակերպությունների կողմից»,- ասում է նա։ Պարոն Ասցատրյանի խոսքերով՝ ըստ ՀՀ օրենքի՝ կրոնական կազմակերպությունը պարտադիր պետք է գրանցվի, սակայն միջազգային օրենսդրությամբ նման պարտադրանք չկա: Նման խնդիր կա նաեւ հոգեորսության առումով։