Հայաստանի 80%-ը անապատացված է (video)
Support A1+!Հայաստանի 80 տոկոսը անապատացված է, իսկ հողատարածքի շուրջ երեսուն տոկոսը խիստ անապատավտանգ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ահազանգեց հողագետ Աշոտ Խոյեցյանը: Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրի մեծ մասը անապատացված է, մարդիկ օր օրի կորցնում են իրենց բերրի հողերը: Նրա խոսքով՝ անապատացման դեմ պայքարի մեր պետության ձեռնարկած քայլերը հետ են ընկնում անապատացման և հողերի դեգրադացիայի զարգացման տեմպերից: Մասնագետի կարծիքով՝ հողերի անապատացումը և դեգրադացիան հանգեցնելու է սովի. «Մենք կորցնում ենք մեր բերրի հողերի զգալի մասը, և արդեն անապատացված հողերը չեն կարող բերք տալ, այդ հողերը բնակչությանը պարենով չեն կարող ապահովել», - ասաց նա: Հողագետը նշեց, որ Հայաստանը աշխարհում անապատավտանգ երկրների ցուցակում բավական բարձր տեղ է զբաղեցնում Աշոտ Խոյեցյանը նաեւ ասաց, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է ճահճացման և աղակալման վտանգի առջև: Մասնագետը պնդում է, որ անապատացմանը նպաստում է նաև սխալ բնօգտագործումը. «Օրինակ, ձկնաբուծարանները մի կողմից լավ բիզնես են, բայց մյուս կողմից նպաստում են հողերի անապատացմանը, այսօր ունենք գրունտային ջրերի բարձրացման սարսափելի վիճակ»։