A
A
Ինտերնետը կմասնատվի՞ (video)
Support A1+!«Այն օրը, երբ ICANN-ը որոշի, որ «am»-ը կամ «ru»-ն չպետք է աշխատի, կարող է իր ցուցակներում «am» տիրույթն ուղղակի ջնջել, և ոչ մեկը չի իմանա՝ ինչպես միանալ այդ տիրույթում գտնվող կայքերին։ Նույնը կկատարվի նաև «com» տիրույթների հետ», - այս մասին այսօր հայտարարեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: Նրա խոսքով՝ որպեսզի խուսափեն նման իրավիճակից, Չինաստանը և Ռուսաստանը հնարավորություն ունեն ստեղծել այլընտրանքային դոմենային կառույց. «Եթե սա ստեղծվի, ապա դա կնշանակի, որ մենք չենք ունենա միասնական ինտերնետ, այսինքն՝ կառաջանա ինտերնետի մասնատում: ԱՄՆ-ին դա, իհարկե, նպատակահարմար չէ, որովհետև ինտերնետի միջոցով ԱՄՆ-ը կարողանում է ապահովել խոսքի ազատություն», - ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը։