Open news feed Close news feed
A A
Video

Հատված Այբ-Ֆե-ի ուղիղ եթերից (video)

Մեր քաղաքական էլիտայում կառավարման ոչ թե էթիկա, այլ չէթիկա կա: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն` անդրադառնալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին: Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաղդասարյանը հայ ժողովրդից ներողություն է խնդրել` իրենց կատարած սխալների համար: «Մեր քաղաքական վերանախավ կոչեցյալը գրեթե 100 տոկոսով պետք է կողքի քաշվի, քանի որ նրանցից երեւութային դրական բան սպասելու իրավունք չունենք: Ցանկացած մարդ կարող է 50 տարի կառավարել տարբեր ոլորտներ ու հպարտորեն հայտարարի, թե` ունեմ փորձ, մինչդեռ այդ փորձը շատ վատն է եղել: Դժբախտաբար, մեր քաղաքական դաշտում «ՀՀ» անունով ինքնաթիռն անընդհատ խփում են գետնին ու ներողություն խնդրում, մինչդեռ ընդհանրապես պետք է չքվեին երկրից»,- նշեց նա։