Open news feed Close news feed
A A
Video

Ս. Օհանյան. «Խիստ պատժելու ենք դիպուկահարներին» (video)

Ադրբեջանը չի դադարեցնելու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը,- վստահ է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ լավ ճանաչելով հակառակորդին։ Նա արձանագրում է՝ տարածաշրջանում ամենափոքր քաղաքական փոփոխությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությունը ակտիվանում է, և նա միշտ էլ փորձում է խաթարել բանակցային գործընթացը՝ կրակելով հայ խաղաղ բնակչության վրա: Այս հարցում նա հարկ համարեց ընդգծել՝ հայկական կողմն անարձագանք չի թողնի։