A
A
Օսիպյանը ի՞նչ է խոսել Շանթ Հարությունյանի հետ (video)
Support A1+!«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» քրեական գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանը նոյեմբերի 5-ին ոստիկաններին հարվածելու մեկ պատճառ ուներ։ «Տեսել եմ, որ ոստիկանը ընկերոջս՝ Շանթին, քաշքշում էր, եւ մի խումբ ոստիկաններ հարվածում են։ Սադրանքի են ենթարկել մեզ, մենք էլ ինքնապաշտպանվել ենք»,-այսօր դատարանում հայտարարեց Ավետիս Ավետիսյանը։ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ոստիկանների հետ բախվելու եւ խուլիգանություն կատարելու համար։