Open news feed Close news feed
A A
Video

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից (video)

Կոալիցիայից դուրս գալուց երեք ամիս հետո Օրինաց երկրի ղեկավար Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից, բայց՝ ոչ մարտի 1-ի, ոչ էլ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու համար. «Մենք կամ ես էն մարդկանցից ենք ներողություն խնդրում, ովքեր մեզ ճիշտ չեն հասկացել»։ Պարոն Բաղդասարյանն իրենն է պնդում՝ ՕԵԿ-ը ոչ մի կապ չունի թափված արյան հետ, իսկ ՕԵԿ ղեկավարն էլ ընդամենը երրորդ տեղը գրաված նախագահի թեկնածու էր. «Մարտի 1-ից ով որ խոսում ա, դրա հրապարակային պատասխանատուն եւ փաստացի պատասխանատուն, դա երկու դերակատար են, չեմ ուզում խորանալ, իշխանությունը եւ էն մյուս կողմը»։ Մարտի 1-ի ոճրագործությունից առաջ Արթուր Բաղդասարյանը շատ վատ է քնել, եւ իշխանությունը եւ ընդդիմությունը հարձակվում էին նրա վրա, սակայն այդ մասին, ըստ նրա, ավելի լավ ասել է բանաստեղծը. «Էն Հովեյան Հովիկը գիտես, չէ՞, ինչ էր ասում, ասում էր՝ գիշերները, բան, ոնց էր ասում, գիշերները հարձակվում են երազներիս վրա, հրեշները հարձակվում են երազներիս վրա»։