A
A
«Ո՞վ է տեսել պատգարակի վրա պառկած մարդու գործ քննեն» (video)
Support A1+!Մայիսի 17-ին՝ Վերնիսաժի մոտ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների ընթացքում վնասվածք ստացած Վալերի Հովհաննիսյանը կալանավորված է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բարսեղյանը. «Հուլիսի 3-ին գործը վարող քննիչը ձերբակալման արձանագրություն է գրել, և արդեն հուլիսի 4-ին ոստիկանները հայտնվել են հիվանդանոցում։ Քննիչից փորձում եմ հասկանալ, արդյոք իմ պաշտպանյալը ի վիճակի՞ է ենթարկվել քննչական գործողությունների, երբ գտնվում է նման վիճակում։ Բժիշկը նույնպես տալիս է գրավոր տեղեկանք Վալերիի ծանր դրության մասին, բայց դա ոչինչ չի փոխում, հայտնվում է շտապօգնության բրիգադը և Վալերիին տանում դատարան»,-պատմեց փաստաբանը։