Open news feed Close news feed
A A
Video

Մեր թիմի դարպասը գրավում է նաեւ մրցակցի դարպասապահը (video)

Հայաստանի ակումբային ֆուտբոլի իմիջը հերթական գոլն ընդունեց սեփական դարպասը` հանձինս Հայաստանի չեմպիոն Երեւանի «Բանանցի»:Այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում հանրապետության ուժեղագույն թիմը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Անդորայի չեմպիոն ՖԱ «Սանտա Կոլոմային»: Սակայն դա բավական չէր այս արգելքը հաղթահարելու համար, քանի որ առաջին խաղում «Բանանցը» պարտվել էր 0:1 հաշվով: Ի դեպ, անդորացիները փրկարար գոլը խփեցին հանդիպման վերջին րոպեին, ընդ որում մեր թիմի դարպասը գրավեց մրցակցի դարպասապահը: Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը թիմի դուրս մնալը մրցաշարից բացատրեց իր սաների թույլ տված մանկական սխալներով: «Մենք խաղը սկսեցինք դարպասապահի կոպիտ սխալով, որի արդյունքում գոլ բաց թողեցին: Հանդիպումն ավարտեցինք նորից կոպիտ սխալներով, եւ մրցակցի դարպասապահը գրավեց մեր դարպասը: Կարծես մանկապարտեզ լինի» - նշեց սլովակցի մասնագետը: