A
A
Հովիկ Աբրահամյանը դուրս էր եկել շրջայցի (video)
Support A1+!Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրարանցում էր առաջացրել Հյուսիսային պողոտայում։ Չնայած շինարարական աղբ ու փոշու մեջ քայլողներից շատերը շատ ուշ հասկացան, թե ով է արագաքայլ անցնում թիկնապահների ուղեկցությամբ։ «Ա1+»--ի այն հարցին ի պատասխան, թե արդյոք հաճելի է զբոսնել փոշոտ պողոտայով՝ Հովիկ Աբրահամյանը մի քանի վայրկյան լռեց եւ հետո արձագանքեց, թե ոչ մեկին էլ հաճելի չէ, եւ որ դուրս է եկել շրջայցի՝ծանոթանալու շինարարության ընթացքին։Այլ հարցեր չհաջողվեց վարչապետին տալ։Նրա հետ էր նաեւ նախարար Դավիթ Հարությունյանը։