A
A
Կառավարության որոշումը օգո՞ւտ, թե՞ վնաս ՓՄՁ-ներին (video)
Support A1+!Կառավարության ընդունած որոշումը՝ 1 տոկոսով իջեցնել ՓՄՁ-ների շրջանառվող հարկը, ուրախացրել է «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանին. «Մենք ոգեւորված ենք, քանի որ միշտ փորձել ենք հասնել դրան ու կառավարության որոշումը կարող է մեծ խթան հանդիսանալ ՓՄՁ-ների զարգացման համար»։ Պարոն Սաֆարյանը հավելում է նաեւ, որ այս որոշումը պետք է միայն սկիզբը լինի. «Սահմանային գյուղերում պետք է զարգանա արտադրությունը ու դրա համար այնտեղ պետք է բոլոր ՓՄՁ-ները ազատվեն բոլոր հարկերից, եւ եթե կառավարությունը նման որոշում կայացնի, արտագաղթն էլ կպակասի»,-վստահ է Վազգեն Սաֆարյանը։