Միակ չխունացած նկարը Սերժ Սարգսյանինն է (video)
Support A1+!Արեգունի գյուղի դպրոցի միակ չխունացած նկարը Սերժ Սարգսյանինն է, խունացած են պատերը, նույնիսկ հոբելյանական պլակատների տառերը։ Հոբելյարների արանքում Մեծ եղեռնն է, իմացյալ մահը, վաղուց եւ ոչ այնքան վաղուց ընկած հերոսները։ Դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը դաշնակցական է. «Ես որ դաշնակցական էի, դեռ հանրապետական կուսակցությունը կազմավորված չէր, չկար»։ Ավերակներից մի կերպ հառնած շենքի է նման Սեւանա լճի արեւելյան մասի բարձրունքներում փախստականներով բնակեցված այս գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 61 երեխա։ Նախկինում ավելի քիչ էր. «Գյուղի երիտասարդությունը մի քիչ աշխույժ կյանք է սկսել վարել, ծննդաբերությունը ավելանում ա էս վերջին քանի տարիներին»։ Դպրոցի պատմության ուսուցիչ Սոս Հովհաննիսյանի խոսքով՝ «Մարդկանց երեսին ժպիտ չես տեսնի, չկա այն աշխուժությունը, որ առաջներում կար»։