A
A
ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին կարող է ձգձգվել. Ստ. Սաֆարյան (video)
Support A1+!Ես չեմ կարծում, որ Հայաստանը անգամ հունվարի մեկից կանդամակցի Եվրասիական միությանը, քանի որ մինչ այդ ամենայն հավանականությամբ չեն լուծվի բազմաթիվ հարցեր. այսօր այս մասին հայտարարեց «Միջազգային և անվտանգության հարցերի» հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը. «Ես ինքս երբեք չեմ սպասել, որ հայտարարված ժամկետներում Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա: Եվրասիական միությանը Հայաստանը պիտի անդամակցեր մայիսին, ինչը այդպես էլ տեղի չունեցավ։ Նախ սկսենք պաշտոնական Երևանից, որը շտապում էր անդամակցել մինչև մարտի 5-ը: Երբ նշված ժամկետում տեղի չունեցավ այդ անդամակցությունը մի տեսակ հիասթափություն առաջացավ»: