«Այսօրվա սերիալները` խայտառակություն» (video)
Support A1+!«Հայաստանում սերիալների բովանդակության հարցը պետք է պետական մակարդակով լուծվի»,-ահազանգում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը։ «Այն, ինչ այսօր տեսնում են երեխաները սերիալում, դա ուղղակի խայտառակություն է և ոչ մի կերպ չի նպաստում առողջ անձի ձևավորմանը։ Մի կողմից էլ ծնողները երկու քարի արանքում են։ Եթե թույլ չտան երեխաներին նայել, դրսում երեխաները իրենց հասակակիցների հետ շփման խնդիրներ կունենան, ետ կմնան հասարակությունից, բայց մյուս կողմից էլ մեծ է վտանգը։ Երեխաների հոգեբանության ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի հերոսի առկայությունը, ում պետք է նրանք ձգտեն նմանվել, բայց սերիալներում ովքեր են հերոսները՝ չսափրված, անկիրթ,խեղված արժեքներով առաջնորդվող կերպարները, իսկ աղջիկ երեխաների համար առաջնային է դառնում արտաքինը և ինչպես գրավել տղաներին»,-մեկնաբանում է նա։