Open news feed Close news feed
A A
Video

Կբացվի՞ հայ-թուրքական սահմանը սեպտեմբերին (video)

Հայ- թուրքական սահմանի հնարավոր բացումը Թուրքիայի կողմից միայն գեղեցիկ ժեստ կլինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքագետի խոսքով՝ այդկերպ Թուրքիայի իշխանություններն ամբողջ աշխարհին ցույց կտան, որ իրենք Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեն: Արտակ Շաքարյանը կասկածով է վերաբերվում, որ հայ- թուրքական սահմանը կբացվի։ Նրա կարծիքով՝ հայ-թուրքական սահմանը բացելը Թուրքիայի համար ավելի դյուրին է, քան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը: «Ցանկության դեպքում Էրդողանն այսօր նույնիսկ չի կարող արձանագրությունները մտցնել քվեարկության, քանի որ այդքան պատգամավոր չունի և այս իմաստով խնդիրներ ունի»,- հավելեց Շաքարյանը։