Open news feed Close news feed
A A
Video

Մարդ, որը խաղաց միայն աչքերով (video)

Մհեր Մկրտչյանի դերը հայ արվեստում անգամ նրա մահից տարիներ անց մնում է անփոխարինելի: Եթե չլիներ ծանր հիվանդությունն ու անժամանակ վախճանը, նա այսօր կդառնար 84 տարեկան։ Մարդ, որը խաղաց միայն աչքերով: Մհեր Մկրտչյանը, կամ ինչպես նրան մտերիմներն էին դիմում՝ Ֆրունզիկը, ուրիշ էր։ Ի վերուստ տրված տաղանդ ուներ՝ հիշում է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Բեմում ինքն էր, իրական էր, դերասանություն չէր անում։ Թատերագիտական թեորեմներն էլ նրա համար չէին. «Նա ուղղակի իրագործում էր էդ ամեն ինչը, նա դա անում էր՝ որպես Մհեր Մկրտչյան, բայց դա ավելի վեր էր բոլոր ուսմունքներից, մի քանի մղոն վեր էր»։