Open news feed Close news feed
A A
Video

Ընտրակեղծարարի դեմն առնելու ձեւեր կան. Գ. Դանիելյան (video)

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար տարօրինակ չէ, որ քաղաքական ուժերի համար սահմանադրության փոփոխությունները հրատապ թեմա չեն. «Քաղաքական խնդիրներ կան, շահեր կան, դրանք բախվում են»։ Ինքը, սակայն, հույս ունի, որ քաղաքական ուժերը կաջակցեն, որ իր ներկայացրած հայեցակարգը կյանքի կոչվի. «Եթե, ի վերջո, քաղաքական աջակցությունը լիարժեք ու բավարար չլինի, անկախ նրանից, թե ինչ որակի իրավական ու մասնագիտական առումով ինչ փաստաթուղթ է մշակվել, դա կարող է ապագա չունենալ»։ Բայց մարդիկ չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկմանը, դահլիճները դատարկ են կամ՝ կիսադատարկ։ «Ես անձամբ կիսադատարկ դահլիճ չեմ տեսել»՝ պնդում է Գագիկ Հարությունյանը։