Ի՞նչ կտա ԵՏՄ անդամակցությունը սննդամթերքի ոլորտին (video)
Support A1+!Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացը սահուն չի լինի նաեւ սննդամթերք արտադրողների համար։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի փորձագետ Արա Կարապետյանը գտնում է, որ դեռ անելիքներ կան. «Նույնիսկ Բելառուսի նման դիսցիպլինա ունեցող ժողովուրդը ունի մեծ խնդիրներ»,- ասաց նա։ Ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն այս պահին կարեւորում է օրենսդրական դաշտի կարգավորումը, մնացած խնդիրները համարում է լուծված. «Արտադրության պրոցեսը նույնն է ԵՄ-ի և ԵՏՄ-ի համար, օրենսդրական պահանջները մի փոքր տարբերվում են, փոփոխություններ են պետք մտցնել»,- ասաց նա։ Սննդամթերքի անվտանգության հարցում Հայաստանը լուրջ խնդիրներ չունի, իսկ օրենսդրական դաշտը համապատասխանեցման փուլում է։ Կարծում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, խնդիրը մեկն է. «Մենք պետք է սովորենք պահպանել հիգիենան»։