Open news feed Close news feed
A A
Video

6200 հեկտար հող մնացել է առանց ջուր (video)

«Էկոլուր» լրատվական ակումբում այսօր տեղի ունեցավ «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսը, որին հաջորդեց ֆիլմի քննարկումը: «Էկոլուրի» կողմից պատրաստված ֆիլմը պատմում է Արարատի և Արմավիրի մարզերի գյուղերի ոռոգման, ջրի սակավության խնդիրների մասին, ինչպես նաև անդրադառնում Սևանա լճի ջրի լրացուցիչ բացթողումներին: Ֆիլմում բնապահպանները ահազանգում են, որ Արարատյան դաշտում արդեն օգտագործում են չվերականգնվող ջրային պաշարները: «ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խմ ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խմ-ով ավելի է: Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաև աղբյուրները: Ակնա լճի ջրի հոսքը նվազել է 75 տոկոսով: