A
A
«Չկա սահմանադրական բարեփոխումների պահանջարկ» (video)
Support A1+!Հուլիսի 5-ի Սահմանադրության օրը տոնական ընկալում չունի, քանի որ իրականում թե հին, թե նոր` 2005թ. փոփոխված ՀՀ Սահմանադրությունները ոչ մեկի կողմից չեն ընդունվել: Այսօր այս մասին ասաց «Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված՝ «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով քննարկման ժամանակ։ Նա նշում է, որ հասարակական հարցումները, մասնագետները, քաղաքական կուսակցությունները փաստում են, որ հասարակության մեջ չկա սահմանադրական բարեփոխումների պահանջարկ։ Նա հիշեցնում է՝ գործող սահմանադրությունը թույլ է տալիս որոշ խմբերի հանրաքվե անցկացնելու իրավունք տալ, պետք է միայն փոխել մեկ օրենք. սահմանադրության փոփոխության կարիք չկա։