Open news feed Close news feed
A A
Video

Ինչպե՞ս են բարելավում տրանսպորտի որակը (video)

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովի անդամ, «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը բավականաչափ տեղեկացված չէ հանձնաժողովի աշխատանքների մասին, ինչը նա նորմալ չի համարում։ Այսօր «Ա1+»-ի տաղավարում նա անդրադարձավ ՀՀԿ ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի այն հայտարարությանը, որ տրանսպորտի ուղեւորավարձը չի թանկանալու, բայց բարելավելու է սպասարկման որակը. «Հարցը նախկինում դրված էր այսպես՝ պետք է սակագինը բարձրացնեք, որ բարելավենք որակը, ու հիմա անտրամաբանական է, որ բարելավում են, առանց սակագինը բարձրացնելու»։ Սա, ըստ պարոն Պողոսյանի կարող է ուրիշ հետեւանքներ ունենալ։