Open news feed Close news feed
A A
Video

«Բոլորիդ հոսանքն է թանկացել, նույնիսկ՝ հանրապետականների» (video)

Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո քառյակը հետագա քայլերի որոշում դեռ չունի։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում է. «Եվ երեկ, եւ այսօր դուք տեսնում եք, որ մեր ելույթների մեջ կա մտահոգություն ոչ թե իշխանությանը ջարդելու, այլ համոզելու, որ էս թանկացմանը չգնա»։ «Կա Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը, կա համատեղ միջոցառումներ անելու այլ առաջարկներ։ Մենք այդքան միամիտ չենք, որ հավատանք, թե իշխանությունը ընդառաջելու է մեզ,-արձանագրում է Ռուբեն Հակոբյանը։-Իշխանությունը գործում է վերսահմանադրական հարթության վրա, իսկ դա արդեն որեւէ տրամաբանության չի ենթարկվում»։ Սեպտեմբերից հետո տեղի ունեցող հանրահավաքից առաջ, քառյակն ըստ Արմեն Ռուստամյանի, ստիպելու է իշխանություններին չեղյալ համարել ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացումը, այլեւ իրականացնել 12 կետերը. «Ստիպելու ենք, մղելու ենք իշխանություններին, որպեսզի այդուամենայնիվ ականջալուր լինեն»։