Open news feed Close news feed
A A
Video

Քեսաբահայերին այլևս վտանգ չի սպառնում (video)

«Քեսաբահայերի անվտանգությունը արդեն ապահովված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Քեսաբի հարցերով աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ «Տեղական կառավարական ուժերին հաջողվել է ցրել ահաբեկիչների ու ելուզակների զգալի մասին։ Ահաբեկիչների մեծ մասը անցել է Թուրքիա և ապաստան գտել այնտեղ։ Իհարկե, վտանգ դեռ կա, քանի որ Թուրքիայից ահաբեկիչները կարող են ամեն րոպե հարձակվել, բայց միաժամանակ պետք է նկատել, որ սիրիական բանակին հաջողվել է փակել Թուրքիայի հետ սահմանը և դրանով է պայմանավորված այն փաստը, որ շատ քեսաբահայեր սկսում են վերադառնալ Քեսաբ»,-մեկնաբանեց նա։