Open news feed Close news feed
A A
Video

Զախարյանը բացատրեց՝ ինչպես ենք Վրաստանից հոսանք գնել (video)

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կրկնեց այն, ինչ ամիսներ շարունակ հայտարարում էին Էլեկտրաէներգիայի աակագների բարձրացման կողմնակիցները։ «Այս գործընթացը՝ սակագնի բարձրացումը անխուսափելի է, որովհետև դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգահամակարգերի հետագա կայուն աշխատանքը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը՝ միաժամանակ շեշտելով, թե սակագների բարձրացումը հաճելի գործ չէ: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշել է, որ արդեն օգոստոսի 1ից սակագինը կբարձրանա 3,5 դրամով: