Open news feed Close news feed
A A
Video

«Սերժ Սարգսյանի քայլը մեյմունություն է» (video)

Քրիստոսը չի իջնելու ու խաչը ձեռքին լուծելու ՀՀ քաղաքացիների խնդիրները: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում այսօր, անդրադառնալով ՀԾԿՀ մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, ասաց հրապարակախոս, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նրան հատկապես մտահոգել էր այսօր ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անցկացված բողոքի ակցիայի մասնակիցների սակավաթվությունը: «Միայն ՀՀ քաղաքացիները, ակտիվ լինելով, կարող ենք խնդիրներ լուծել: Եթե այսօր լինեինք մի քանի հազար, ապա հանձնաժողովն չէր կարողանա սակագին բարձրացնել: Քիչ թվով անձինք են դուրս գալիս բողոքի ակցիայի, մինչդեռ թանկացումը ազդում է բոլորի գրպանին»,- Արգիշտի Կիվիրյանը: