A
A
«Ֆրեսկո»-ն ստացվել է (video)
Support A1+!Յոթ «Լավագույն ուղերձ» մրցանակով ամփոփվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի ընթացքում ցուցադրվեց 57 ֆիլմ 17 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 21 ժապավեն 8 երկրից: Հայաստանից «Ֆրեսկո»-ի մրցութային ծրագրում ընդգրկվել է միայն մեկ ֆիլմ՝ «Խավարում»-ը, որի ռեժիսորն է Արա Երնջակյանը։ Կազմակերպիչները ոգեւորությամբ նշեցին, որ փառատոնի ընթացքում լսողության խնդիրներ ունեցողները ավելի ակտիվ են մասնակցել ֆիլմերի քննարկումներին։ Լավագույն ֆիլմերի համար մրցանակներ էին պատրաստել Խարբերդի մանկատան սաները։