A
A
Ժան Ժակ Ռուսոն էլ չօգնեց՝ էլեկտրաէներգիան թանկացավ (video)
Support A1+!Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր բավարարեց էլեկտրաէներգիա արտադրող եւ բաշխող ընկերությունների պահանջը` թանկացնել էլեկտրաէներգիան 3,5 դրամով: «Բոլորն ավելի շատ էին ուզում, քան մենք այսօր ամրագրել ենք էդ հաշվարկների հիմքում»,- արդարանում է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Ամեն օր նրանք հանձնաժողով են մտնում՝ աչքի առաջ ունենալով Ժան Ժակ Ռուսոյի հետեւյալ միտքը` «մարդիկ, մարդկային եղեք»: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու որոշումները նրանք կայացնում են Ռուսոյի մեկ այլ մտքի ներքո: Հանձնաժողովն անկեղծանում է` տարբերակ չկա։ ՀԾԿՀ զեկուցող Աբգար Բուդաղյանն ասաց. «Լարման բոլոր մակարդակներում տեղի են ունենում կորուստներ»։