ՀԽ-ը որոշեց`Աֆրիկյանների քանդումն անօրինական է (video)
Support A1+!ՀՀ Հանրային խորհրդում քննարկվեց Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման հարցը։ Քննարկմանը ներկա էին ճարտարապետներ, նախկին Բուզանդի բնակիչ, մշակույթի նախարարության ներկայացուցիչ։ Քննարկմանը հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, որոնք չէին ներկայացել քննարկմանը։ Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ անօրինական է քանդումը, եւ ոչ մի օրենքի չի համապատասխանում։ «Միլենիումը» «Դվին հոլդինգի» իրավահաջորդն է, որի համար սա ուղղակի բիզնես ծրագիր է եւ դրա համար էլ սկսվեց ապամոնտաժումը, չնայած որ կառավարության որոշումով քաղաքապետարանի կողմից ոչ թե ապամոնտաժման, այլ քանդման թույլտվություն էր եկել»։