Open news feed Close news feed
A A
Video

Դատական համակարգն այնքան վատը չէ, ինչքան նրա իմիջը. նախարար (video)

«Խնդիրները իսկապես շատ են»,- այսօր խոսելով դատական համակարգից՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Նա հավելեց. «Դատական համակարգը բարդ համակարգ է, այստեղ փոփոխություններն արագ իրականացնել հնարավոր չէ։ Այս համակարգը պետք է դանդաղ ճանապարհով տանել առաջ։ Ես ակնկալում են արդյունք, բայց այդ արդյունքը երկարաժամկետ պիտի լինի»։ Նախարարը նաև հայտնեց, որ 10 տարի եղել է այս համակարգում, ուստի նրա խնդիրները ներսից է ճանաչում. «Հիմա ես համակարգից դուրս եմ ու ավելի ազատ կարող եմ ասել՝ դատական համակարգն այնքան վատը չէ, որքան նրա իմիջը։ Այդ առումով բուն համակարգը աշխատելու խնդիր ունի»։