Open news feed Close news feed
A A
Video

Դպրոցի տնօրենը սարսափած է՝ արտագաղթի հոտ է գալիս (video)

Ադրբեջանական Շամխորի շրջանից հեռացած հայերով է բնակեցված Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղը։ Հիմա հեռանում են նաեւ այստեղից, բայց ոչ Ներսիկ Պետրոսյանը. «Հնարավորություններս ներում ա, որ գնամ, բայց դե համենայնդեպս գերեզմանոց ունեմ էստեղ, հայրս, մայրս ստեղ են թաղված»։ Այս մարդը «Տապան» Էկոլոգիական ակումբի միջոցներով վերանորոգում է իր գյուղի դպրոցի պատուհանները։ Հին պատուհանները թարմացնելու նոր տեխնոլոգիաներն այնքան էլ հեշտությամբ չսովորեց։ Դպրոցի տնօրենը սարսափած է, արտագաղթի հոտ է գալիս. «Սրանց սովորացրել ես, սրանք էթալու են խոպան, գյուղը դատարկվելու ա»։ Բնապահպանական այդ կազմակերպության տնօրեն Հրանտ Սարգսյանն իր հերթին ասում է՝ մեզ էլ Կիեւից եկած մասնագետներն են սովորացրել, իսկ մենք երկրից չենք գնացել։ Նախ սովորեք։