Open news feed Close news feed
A A
Video

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանում» (video)

Երևանի Սիրահարների այգում մեկնարկել է «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանում» թեմայով բացօթյա քննարկումը: «Քաղաքապետարանը նախատեսում է ներկրել 10 ավտոբուս, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- հենց քննարկման սկզբում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Մհեր Բաղդասարյանը։ Բացի այդ, ըստ նրա, քաղաքապետարանը նախատեսում է հաշմանդամների համար հատուկ ավտոկայանատեղեր ունենալ, իսկ նրանց համար այդ ավտոկայանատեղերը լինելու են անվճար։