Արդարադատության նախարարը՝ քաղաքացիական հասարակության մասին (video)
Support A1+!Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել էր քաղաքացիական հասարակության գործողություններին` «Ծայրահեղ սանձարձակ և սադրիչ» բնորոշելով մանրադրամների նետումը պաշտոնյաների վրա: Վարչապետը հրահանգել էր արդարադատության նախարարին, նաև ոստիկանապետին` խնդրի լուծման ուղիներ փնտրել, հրավիրել եթե անհրաժեշտ լինի միջազգային փորձագետներին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հայտարարեց, որ պետական որոշմանը դեմ արտահայտվող քաղաքացիները չպետք է խոչընդոտեն պետական մարմինների աշխատանքին։ Նա հավելեց, որ գերատեսչությունը պատրաստվում է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել. «Պետք է սահմանված ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը, հասկանալ մեր օրենսդրության բացերը և փորձել մեր սահմանադրության և համաշխարհային լավագույն պրակտիկայի հիման վրա ստեղծել օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն պատշաճ իրավական հիմք համապատասխան իրավունքների իրականացման համար, միևնույն ժամանակ կստեղծեն այնպիսի իրավիճակ, որ այլ անձանց իրավունքները չխաթարվեն»,- ընդգծեց նախարարը։