Open news feed Close news feed
A A
Video

Ալիեւը մաչո՞ է (video)

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հարց չտալը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը ճիշտ քայլ չի համարում։ «Հարցի ցանկացած պատասխան պետք է նպաստավոր չլիներ Ադրբեջանի համար։ Նրանք համարվում էին մեր երկրի պատվիրակները, եւ եթե հարց չունեին, կարող էին չգնալ, տեսագրել եւ հետո նայել»,- այսօր «Ա1+»-ին ասաց դիվանագետը։ Անդրադառնալով սահմանին տիրող լարվածությանը՝ պարոն Պապյանը հայտարարեց, որ լարում է միշտ էլ կա, եւ Ալիեւը ձգտում է ցույց տալ, որ կոնֆլիկտը լուծված չէ։