Գլխավոր դատախազը չի համբուրի դատախազության դուռը (video)
Support A1+!Անմեղ մարդիկ այսուհետեւ չեն դատապարտվի,-այսօր վստահեցրել է գլխավոր դատախազը։ Իսկ ո՞վ է պատասխան տալու մինչեւ նոր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը սխալ մեղադրանքների համար. «Նախկինում եղել է, թե ոչ, ես դրա համար չեմ կարող պատասխան տալ»։ Աֆրիկյանների տան դիմաց ոստիկանների ֆիզիկական բռնություններին ենթարկվողներին գլխավոր դատախազը ոչնչով չի կարող մխիթարել, ավելի լավ կանեն, եթե բողոքողները «Ոստիկանության մասին» օրենքի 4-րդ գլուխը սովորեն. «Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը իրոք ոստիկանի լիազորությունների մեջ է մտնում»։ Գլխավոր դատախազը բռնության ենթարկվածներին խորհուրդ է տալիս դիմեն իրենց, բացառված չէ, որ արդյունքում հենց բռնության ենթարկվածների հանդեպ էլ սկսվի քրեական հետապնդում. «Իրավական գնահատական պետք է տրվի համապատասխանաբար այն անձանց, ովքեր որ ոստիկանների նկատմամբ են բռնություն կիրառել»։