Open news feed Close news feed
A A
Video

Ալիեւը հայերի՞ մասին է մտածում (video)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իր ղեկավարած երկրի խնդիրների մասին հարցերին ի պատասխան, ԵԽԽՎ ամբիոնից մեղադրեց Հայաստանին։ Երբ հարցը հնչեց դիպուկահարներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու մասին, Ալիեւն արդեն մեղադրեց մեր երկրին. «Հայաստանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»։ «Ուզում եմ ասել, որ շատ անգամ դիպուկահարներ պետք չէ, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի հեռավորությունը 100 մետր է։ Ես չեմ հասկանում ինչ գործ ունի Հայաստանը Լեռնային Ղարաբաղում, նա պետք է զորքը հանի ադրբեջանական սահմաններից»,-առիթը բաց չթողեց նա հայտարարելու։ Նա ուղերձ հղեց նաեւ ՀՀ իշխանություններին, թե. «Նրանք պետք է հասկանան, որ իրենց քաղաքականությանը տապալվել է և նրանք ոչնչի չեն հասել, քանի որ Հայաստանում աղքատության մակարդակն արդեն 100 տոկոսի է հասնում՝ ըստ վիճակագրական տվյալների։ Ամեն տարի Հայաստանից մարդիկ հեռանում են։ Ղարաբաղի հարցը պետք է արագ լուծվի և այդ ժամանակ հայերի կյանքն էլ կլավանա»։ Մինչ այս հարցն էլ Ալիևն անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին ընդգծել էր. «Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի իրադրությունը չփոխվի, իսկ մենք լավատես չենք։ Շուտով Մինսկի խմբի շրջանակներում կլինի 2 պետությունների նախագահների հանդիպումը և հուսանք ինչ- որ բան կփոխվի։ Համենայնդեպս, այս ընթացքում զգալի փոփոխություններ չի եղել»։ «Այս իրավիճակը, որն այժմ հաստատվել է երկու երկրների միջև, հավերժ ձգվել չի կարող: Մենք ակնկալում ենք Հայաստանի կողմից համարժեք մոտեցում»,- ընդգծեց նա։ Ալիևին ուղղված հարցերը հիմնականում վերաբերվում էին մարդու իրավունքների պաշտպանությանը և կոռուպցիային. «Մենք, իհարկե, կատարյալ չենք, սակայն եւրոպական քննադատությունը շատ անգամ չափազանցված է»։ «Ինչ վերաբերվում է խոսքի ազատությունը, ապա ասեմ, որ մենք ունենք անկախ ԶԼՄ-ներ, ինտերնետ։ Իսկ վերջին ընտրությունների ժամանակ ընդհամենը 740 հոգի ասացին , որ թափանցիկ չէր և այլն»,- ասաց Ալիևը։ Ի դեպ, հայ պատվիրակները Իլհամ Ալիևին հարց չտվեցին։ Նման որոշում էր կայացրել պատվիրակությունը։