Արդյո՞ք ՀՀ-ի անվտանգությունը կապահովվի, երբ անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը (video)
Support A1+!Արդյո՞ք Հայաստանի անվտանգությունը կապահովվի, երբ անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը որեւէ երաշխիք չի տեսնում։ Այս մասին նա հայտարարել է այսօր «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրացիան» թեմայով քննարկման ժամանակ։ «Անընդհատ հիշեցնում են, որ ԼՂՀ-ի խնդիրը չպետք է կապել Եվրասիական տնտեսական միության հետ, այսինքն՝ հույսեր մի ունեցեք, որ այդ շրջանակում դուք որևէ նոր անվտանգության երաշխիքներ կունենաք», - ասաց Մելիքյանը։ «Նոր մարտահրավերներ են ի հայտ գալու»,- նկատում է քաղաքագետը և հավելում՝ այդ միության հիմնադիր երկիր Ղազախստանն ամբողջովին աջակցում է Ադրբեջանին։ Քննարկման մասնակից հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանը կշարունակի մնալ անորոշ վիճակում առաջիկա երկու տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ ուղղություն առաջիկա երկու տարիներին ՀՀ-ի համար չի կարող լինել։