Open news feed Close news feed
A A
Video

Ինչո՞ւ չի գործում վաղաժամկետ ազատ արձակումը (video)

Հայաստանում վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ինստիտուտը գրեթե չի գործում: Իր փորձից ելնելով՝ վստահեցնում է փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Շատ են դեպքերը, երբ մենք գիտենք, որ տվյալ մարդու նկատմամբ պայմանական վաղաժամկետը չէր կարող գործել, բայց գործում է տվյալ մարդկանց համար եւ բազմաթիվ հարյուրավոր մարդկանց համար այն չի գործում»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը։ Նրա խոսքերով՝ օրենքի այս դրույթը մեր երկրում գործում է հայեցողությամբ։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր հերթին արձանագրել է՝ վաղաժամկետ ազատ արձակման դեպքերը Հայաստանում գնալով նվազում են։ Պատճառը նրա կարծիքով այն է, որ խնդրով զբաղվող հանձնաժողովները, որոնք համարվում են անկախ, ղեկավարվում են ուժային կառույցների կողմից։ «Ուժային կառույցները, որպես կանոն, իրենց մտածողությամբ միայն պատժիչ ֆունկցիա են կատարում»,- ասաց Ավետիք Իշխանյանը։